12367 դիտում
11:00 30-08-2016
Հայ-էկվադորական նոր համագործակցություն՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. լուսանկարներ
«Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ նախագահ Վարդան Հարությունյանը Էկվադորում հանդիպել է երկրի Մարդու իրավունքների պաշտպան Ռամիրո Ռիվանդենեիրա Սիլվայի հետ:
Հանդիպման սկզբում Վարդան Հարությունյանը ներկայացրեց իր ղեկավարած կազմակերպությունը, նրա գործունեությունը՝ կենտրոնանալով հատկապես Հայաստանում գտնվող էկվադորցիների իրավունքների պաշտպանության վրա: Ռամիրո Ռիվանդենեիրան նշեց, որ տեղյակ է կազմակերպության մասին՝ ընդգծելով, որ միշտ մարդն է կարևոր՝ անկախ ռասսայից և ազգությունից:
Էկվադորի ՄԻՊ-ը շնորհակալություն հայտնեց կատարված աշխատանքի և Էկվադորի քաղաքացիներին ցուցաբերված աջակցության համար:
Վարդան Հարությունյանը Ռամիրո Ռիվանդենեիրային ներկայացրեց նաև Էկվադորում բնակվող Հայաստանի քաղաքացիների խնդիրները՝ միջնորդելով, որ վերջինս հնարավորինս աջակցի նրանց, քանի որ երկու երկրները չունեն դեսպանատներ, ինչը խոչընդոտներ է ստեղծում մարդկանց համար: Քննարկման արդյունքում որոշվեց, որ հետայսու ևս Ռամիրո Ռիվանդենեիրայի ղեկավարած կազմակերպությունը Էկվադորում կպաշտպանի ՀՀ քաղաքացիների շահերը, իսկ «Հայ-էկվադորական բարեկամություն» ՀԿ-ն՝ Հայաստանում էկվադորցիների շահերը:
Երկու կազմակերպությունների միջև տորագրվեց համագործակցության համաձայնագիր:
Հանդիպման ավարտին կողմերը դատապարտեցին աշխարհում տեղի ունեցող ցեղասպանությունները: Վ. Հարությունյանը Ռ. Ռիվանդենեիրային ապրիլի 24-ին հրավիրեց Հայաստան, Էկվադորի ՄԻՊ-ը հրավերն ընդունեց:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
24771 դիտում
12:40 05-07-2016
Նոր հեռանկարներ՝ հայ-էկվադորական հարաբերություններում. Հայաստան է ժամանել էկվադորական ընկերության ներկայացուցիչը
22880 դիտում
12:23 19-08-2015
Նոր փուլ՝ հայ-էկվադորական հարաբերություններում. Վարդան Հարությունյան. լուսանկարներ
Այս բաժնից
814 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
676 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
472 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը