22880 դիտում
12:23 19-08-2015
Նոր փուլ՝ հայ-էկվադորական հարաբերություններում. Վարդան Հարությունյան. լուսանկարներ
«Հայ-էկվադորական բարեկամություն» հասարակական կազմակերպության նախագահ Վարդան Հարությունյանը օրերս [url=http://rusia.embajada.gob.ec/representantes-de-la-ong-armenia-ecuadorian-relationship-visitan-la-embajada-del-ecuador/]մեկնել էր Մոսկվա[/url]՝ հանդիպելու Ռուսաստանում Էկվադորի դեսպան Խուլիո Պրադոյի հետ: Հանդիպման մանրամասների մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի հարցերին պատասխանեց Վարդան Հարությունյանը:
[b]Երկու օր առաջ եք վերադարձել Մոսկվայից, որտեղ հանդիպել եք Էկվադորի դեսպանի հետ։ Ո՞ւմ նախաձեռնությամբ էր տեղի ունեցել հանդիպումը։
[/b]
Դեսպան Խուլիո Պրադոն ամիսներ առաջ հետաքրքրվել էր տարածաշրջանում էկվադորցիների իրավունքները պաշտպանող կազմակերպությունների մասին և տեղեկացել էր մեր կազմակերպության մասին: Մի քանի անգամ Մոսկվայից՝ Էկվադորի դեսպանատնից կապվեցին մեզ հետ՝ կազմակերպության գործունեության վերաբերյալ հարցերով, մենք ևս հարցերի դեպքում դիմում էինք դեսպանատանը։ Ի վերջո, անձամբ դեսպանի հետ տեղի ունեցավ հեռախոսազրույց, և պարոն Պրադոն ինձ հրավիրեց Մոսկվա՝ ծանոթության և հետագա համագործակցության որոշակիացման համար։
[b]Ի՞նչ հարցեր քննարկվեցին Մոսկվայում, և արդյո՞ք հայ-էկվադորական հարաբերությունների համար նոր հեռանկար է բացվել։
[/b]
Նախ պետք է նշեմ, որ այցը ճանաչողական բնույթ ուներ։ Դեսպան Խուլիո Պրադոն հանդիպման սկզբում հետաքրքրվում էր մեր կազմակերպության գործունեությունից, նպատակներից և ծրագրերից։ Ինքն արդեն տեղյակ էր մեր կողմից իրականացված որոշ ծրագրերից, բայց նրան հետաքրքրում էին մանրամասնությունները։ Օրինակ՝ պարոն Պրադոն տեղյակ էր, որ Հայաստանում մենք աջակցել և աջակցում ենք էկվադորցիներին՝ անվճար կացարան, թարգմանիչ և այլ օգնություն տրամադրելով, սակայն դեսպանը տեղյակ չէր, թե մոտավորապես որքան էկվադորցի է տարեկան այցելում Հայաստան։ Ամենակարևորն այն էր, որ հանդիպումն անցավ շատ ջերմ մթնոլորտում, և արդեն վստահ կարելի է ասել, որ կլինի սերտ համագործակցություն մեր կազմակերպության և դեսպանատան միջև։
Էկվադորի դեսպանի հետ հանդիպմանն առանձնահատուկ անդրադարձ կատարվեց նաև մշակութային համագործակցությանը։ Պարոն Պրադոն արդեն տեղյակ էր, որ Էկվադորում հայ-էկվադորական բարեկամությանը նվիրված համերգ էր կազմակերպվել՝ էկվադորցի հայտնի արտիստների մասնակցությամբ։ Դեսպանը նաև բարձր գնահատեց Հայաստանում էկվադորցի երաժիշտներին հայկական ազգային նվագարանների՝ դուդուկի, թառի, քանոնի հետ ծանոթությունը։
Խուլիո Պրադոյին շատ հետաքրքրեց նաև հայ-էկվադորական առևտրատնտեսական հարաբերությունների հեռանկարը: Հայաստանում կարելի է կազմակերպել էկվադորական ապրանքների էքսպո-ցուցահանդես, որին կմասնակցեն ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանի երկրները ներկայացնող գործարարները, իսկ կնքված պայմանագրերի արդյունքում Հայաստանը կարող է դառնալ տրանզիտ երկիր Էկվադորի և այլ երկրների միջև:
[b]Նշեցիք, որ հանդիպումը շատ ջերմ մթնոլորտում անցավ: Դա մարդկային գործոնի հետևա՞նք է, թե՞ քաղաքականության փոփոխության:
[/b]
Եվ առաջինն է, և երկրորդը: Դեսպանն իր խոսքում շեշտեց, որ Էկվադորի նախագահն առավել կարևորում է հարաբերությունների զարգացումը, քան կոնկրետ շահը: Վստահ եմ, որ առաջիկայում նոր փուլ է սկսվելու հայ-էկվադորական հարաբերություններում:
[b]Մոսկովյան հանդիպումից հետո ի՞նչ ծրագրեր կան:
[/b]
Մեր ծրագրերը չեն փոխվել, այլ հստակեցվել են: Դեսպան Խուլիո Պրադոն մեզ խոստացավ իր անվերապահ աջակցությունը: Արդեն ակնհայտ է, որ մեր կազմակերպության և Էկվադորի դեսպանատան համագործակցությունը ավելի սերտ կլինի, բազմաթիվ հարցեր ավելի արագ և արդյունավետ լուծում կստանան: Ներկայումս Էկվադորում քննարկվում է Հայաստանում հյուպատոսություն հիմնելու հնարավորությունը, դա երկկողմ հարաբերությունների զարգացման, նոր ծրագրերի իրականացման առումով սպասված քայլ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
24768 դիտում
12:40 05-07-2016
Նոր հեռանկարներ՝ հայ-էկվադորական հարաբերություններում. Հայաստան է ժամանել էկվադորական ընկերության ներկայացուցիչը
12364 դիտում
11:00 30-08-2016
Հայ-էկվադորական նոր համագործակցություն՝ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում. լուսանկարներ
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց