Փրկարարները ցուցաբերել են համապատասխան օգնություն
Օգոստոսի 29-ին, ժամը 21.15-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Դեսինի փողոցի թիվ 61 շենքի բնակարաններից մեկի դուռը փակվել է, քաղաքացիները մնացել են դրսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 29-ին, ժամը 20.00-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Իսահակյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի դուռը միջանցիկ քամուց փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 29-ին, ժամը 18.40-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասի թիվ 37 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, բնակիչները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***
Օգոստոսի 29-ին, ժամը 16.52-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-Արևմտյան Բ2 թաղամասի թիվ 93 շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը:
***