«Արցախի հարցը լուծված է». Ազատ Արշակյան. 168.am
Ինչպես տեղեկացնում է [url=http://168.am/2016/08/29/680788.html]168.am[/url]-ը, օրերս Արցախում եղած ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն այսօրվա ասուլիսին նշեց, որ Արցախում ամեն ինչ բնական հունով է գնում, Արցախը կառուցապատվում, բարեկարգվում է և ապրում է իր առողջ կյանքով. «Հողեր հանձնելու, Ալիևի՝ համաշխարհային ֆոնդից մեկ միլիարդ դոլար վարկ խնդրելու, որ ԼՂՀ-ն գրավելուց հետո այն բարեկարգվի, խոսակցությունների մասին ԼՂՀ-ում ոչ լսել են, ոչ էլ ուզում են լսել: Ղարաբաղի օրակարգում Ալիևի հետ կապված որևէ խնդիր չկա: Ես նկատի ունեմ և՛ հասարակությանը, և՛ ղեկավարությանը: Արցախում հիմա բերքահավաք է, տնտեսությունն են բարեկարգում, քառօրյա պատերազմի հետևանքների վերացման կամ նման ավանտյուրայի դեմ կանխարգելիչ միջոցառումներ են իրականացնում, որ նման բան էլ չկրկնվի: Նրանք շատ լուրջ հետևություններ են արել քառօրյա պատերազմից հետո և շատ լուրջ աշխատանքներ են կատարում, որպեսզի դա չկրկնվի: Այսինքն՝ նրանք խաղաղության են պատրաստվում»:
Լրագրողի հարցին՝ այսինքն՝ Արցախի նախագահի վերջին հարցազրույցը թյուրըմբռնման առի՞թ տվեց, Ազատ Արշակյանը պատասխանեց. «Մեր հանդիպումների ժամանակ նրանց մոտ միանշանակ է եղել այն, որ Արցախի հարցը լուծված է»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր [url=http://168.am/2016/08/29/680788.html]կայքում[/url]։