211652_close_icon
views-count3329 դիտում article-date 13:28 29-08-2016

Երիտասարդ ըմբիշները մեկնարկում են աշխարհի առաջնությունում

Ֆրանսիայի Մայկոն քաղաքում օգոստոսի 30-ից սեպտեմբերի 4-ը կկայանա ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Հունահռոմեական ոճի ըմբշամարտում Հայաստանը կներկայացնեն Սերգեյ Սիմոնյանը (50 կգ), Էդգար Թամազյանը (55 կգ), Գևորգ Խումարյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (66 կգ), Արման Բաղդասարյանը (74 կգ) և Էդգար Խաչատրյանը (120 կգ): Ազատ ոճայիններից հանդես կգան Արման Անտոնյանը (50 կգ), Մխիթար Գրիգորյանը (55 կգ), Հարություն Բարսեղյանը (60 կգ), Հակոբ Ավետիսյանը (66 կգ), Տիգրան Մնացականյանը (74 կգ) և Սարգիս Հովսեփյանը (96 կգ): Առաջինը պայքարի մեջ են մտնելու հունահռոմեական ոճի ըմբիշները, ովքեր ավագ մարզիչ Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ արդեն Մայկոնում են: Իսկ ազատ ոճայինները մրցատեղի կմեկնեն օգոստոսի 1-ին գլխավոր մարզիչ Ավետիք Վարդանյանի ենթակայությամբ:

Նմանատիպ նյութեր