211652_close_icon
views-count5329 դիտում article-date 23:44 28-08-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 28-ին

430 թ. – մահացել է Օգոստինոս Երանելին, փիլիսոփա և աստվածաբան, լատինական հայրաբանության կարկառուն ներկայացուցիչ, կաթոլիկ եկեղեցու հայր (ծն. 354 թ.)։ 1565 թ. – հիմնադրվեց ԱՄՆ-ի ամենահին քաղաքը՝ Սենտ Օգուստինը, Ֆլորիդա նահանգի Սենտ Ջոնս շրջանի շրջկենտրոնը։ 1733 թ. – Նեապոլում կայացավ Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Սպասուհին՝ տիրուհի» օպերայի առաջնախաղը։ 1790 թ. – Ռուս-թուրքական պատերազմների ժամանակ Սև ծովում տեղի ունեցավ ծովային մարտում ռուսական նավատորմը հաղթանակ տարավ Օսմանյան կայսրության նկատմամբ։ 1883 թ. – ժայթքեց Ինդոնեզիական Կրակատաու հրաբուխը, ինչի հետևանքով հրաբխի կղզին ծածկվեց մոտ 30 կմ հաստությամբ լավայով։ 1937 թ. – ստեղծվեց Տոյոտա ընկերությունը։ 1982 թ. – ծնվել է Կարո Փարիզյանը, ընդհանուր մենամարտերի ամերիկահայ մարզիկ։ 2004 թ. – Սինգապուրում սկսվեց ֆիլատելիայի պատմության մեջ Նամականիշերի համաշխարհային առաջին առաջնությունը։

Նմանատիպ նյութեր