Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում օգոստոսի 3-ին
1829 թ. – Փարիզի Երաժշտության թագավորական ակադեմիայում (Օպերա Գառնիե) կայացավ Ջոակինո Ռոսինիի Վիլհելմ Տելլ օպերայի առաջնախաղը։
1903 թ. – ծնվել է Շահան Շահնուրը, ֆրանսահայ գրող, սփյուռքահայ գրականության հիմնադիրներից (մահ. 1974 թ.)։
1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Գերմանիան պատերազմ հայտարարեց Ռուսաստանին։
1960 թ. – Նիգերը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից։
1966 թ. – ծնվել է Գագիկ Գինոսյանը, մշակութային գործիչ, ազգային պարարվեստի մասնագետ, արցախյան ազատամարտի մասնակից։
1994 թ. – մահացել է Ինոկենտի Սմոկտունովսկին, ռուս խորհրդային սիրված դերասան (ծն. 1925)
2008 թ. – մահացել է Ալեքսանդր Սոլժենիցինը, ռուս արձակագիր, հրապարակախոս, հասարակական գործիչ, Նոբելյան մրցանակի դափնեկիր (ծն. 1918 թ.):
2010 թ. – Հայերեն Վիքիպեդիան հատեց 10 000 հոդվածի շեմը։