Բելառուսում՝ Վիտեբսկի մարզում, Че-23М թեթև շարժիչով ինքնաթիռի վթարի հետևանքով 1 հոգի զոհվել է, ևս 2-ը տուժել են: Այս մասին հայտնում է Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մամլո ծառայությունը:
Վիրավորները մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել են մոտակա հիվանդանոց:
Վթարի պատճառները պարզելու նպատակով հանձնաժոով է ստեղծվել: