Կիևում ռուս լրագրող է սպանվել
Կիևում՝ իր սեփական բնակարանում, գլխի շրջանում հրազենային վնասվածքով ռուս լրագրող է է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ըստ տեղեկությունների՝ մահացածը «Նովի Րեգիոն» ինտերնետային գործակալության հիմնադիր Ալեքսանդր Շչետինինն էր: Նրա կողքին նաև երկտող են հայտնաբերել:
Նրան հայտնաբերել են մտերիմները, ովքեր այցելել են վերջինիս՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
Կիևի ոստիկանությունը հաստատել է լրագրողի մահվան փաստը:
Միջադեպի առթիվ տարվում է հետաքննություն, որի գլխավոր վարկածը ինքնասպանությունն է::