Վատառողջ քաղաքացուն փրկարարներն օգնեցին մոտեցնել շտապօգնության ավտոմեքենային
Մայիսի 13-ին, ժամը 08:43-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անտառավան 4-րդ թաղամասի թիվ 1Ա շենքի բնակարաններից մեկի վատառողջ քաղաքացուն շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները 1932 թ. ծնված Հ. Թ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: