Հայ առյուծ զինվորի համար Արաքսը սահման չէ, այլ երազանքի դուռ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մայր Արաքսը յուրաքանչյուր հայի համար ասես սուրբ գետ է: Նրա խաղաղ ամառային հոսանքը, աշնանային եւ գարնանային հախուռն ընթացքը, ձմեռային զուսպ, կարծես աննկատ «քայլքը» մեր ասես պատմության տարբեր ժամանակները պատմի:
Սահմանին կանգնած մեր առյուծ տղերքը` հայ զինվորները, հաստատ դիտած կլինեն «Ինչու է աղմկում գետը» հրաշք կինոնկարը, նրանք անկասկած երազած կլինեն իրենց ուժերով Աթանես Ղամբարյանին Արաքսով տուն հասցնելու մասին: Այսօր նրանք նայում են Արաքսի «աչքերի» մեջ: Այսօր նրանք կարծես նրա ջրերի մեջ կարդում են մեր պատմության բազմաթիվ էջերը: Դրվագներ կան, որ նրանք հաստատ թույլ չեն տա, որ կրկնվի:
Եվ սակայն Աթանեսին տուն հասցնելու երազանքը գոնե կինոնկարով տեսնելուց հետո մի արթուն երազանք է մնում հայ զինվորի համար` տուն հասցնել Արաքսը:
Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի