Օգնության են հասել փրկարարները
Օգոստոսի 26-ին, ժամը 13.03-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 33 տան տանիքում քաղաքացու առողջական վիճակը վատացել է. շտապօգնության ավտոմեքնային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Բ. Ա.-ի տան տանիքից Ա. Մ.-ի (ծնված 1958 թ.) դին իջեցրել են և մոտեցրել շտապօգնության մեքենային:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 13.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վ.Համբարձումյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի (4-րդ հարկ) վատառողջ բնակչին շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Լ. Ն.-ին (ծնված 1931 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն:
***
Օգոստոսի 26-ին, ժամը 11.09-ին ահազանգ է ստացվել, որ Ավան-Առինջի 1-ին միկրոյի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իր բնակարանից (3-րդ հարկ) իջեցնելու և շտապօգնության ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները Գ. Դ.-ին (ծնված 1946 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն: