Մոսկվայում բանկը գրաված Արամ Պետրոսյանին մեղադրանք է ներկայացվել
ՌԴ քննիչները մեղադրանք են առաջադրել սնանկացած գործարար Արամ Պետրոսյանին, ով Մոսկվայի կենտրոնում գործող «Սիթիբանկ»-ի մասնաճյուղ էր ներխուժել և պատանդ վերցրել այնտեղ գտնվողներին։ Այդ մասին Interfax-ին հայտնել են ՌԴ ՀԿ մամուլի ծառայությունից։
Մամուլի ծառայության ներկայացուցչի խոսքով՝ այս պահին շարունակվում է հետաքննությունը 55-ամյա Ա. Պետրոսյանի գործով։ Նրան մեղադրանք է ներկայացվել՝ նախատեսված ՌԴ քր.օր-ի 206 հոդվածի 2-րդ մասով (որպես զենք առարկայի կիրառմամբ 2 և ավելի անձանց պատանդ վերցնելը)։
Այսօր հետաքննությունը միջնորդություն է ներկայացնելու դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց կալանքի որոշում կայացնի Ա. Պետրոսյանի նկատմամբ։
Հարցաքննության ժամանակ նա խոստովանել էր և ասել, որ իր քայլի դրդապատճառը եղել են մեծ վարկերի պատճառով գոյացած հսկայական պարտքերը և այդկերպ ինքը ցանկացել է ուշադրություն հրավիրել իր խնդրի վրա։