Մոսկվայում բանկ գրաված Արամ Պետրոսյանն ամբողջովին ընդունել է իր մեղքը
Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղը երեկ գրաված և պատանդների վերցրած հայազգի սնանկացած գործարար Արամ Պետրոսյանն ամբողջովին ընդունել է իր մեղքը։ Այդ մասին Interfax-ին հայտնել է ՌԴ Հետաքննչական կոմիտեի Մոսկվայի շրջանային վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան։
Նրա խոսքով՝ օգոստոսի 26-ին հետաքննությունը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել դատարան՝ Ա. Պետրոսյանի խափանման միջոցի վերաբերյալ։
Իրավապահ աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Պետրոսյանի բիզնեսում 4 տարի առաջ ֆինանսական խնդիրներ են ծագել և այս պահին նա հսկայական պարտքեր ունի։
«Ամենայն հավանականությամբ, չստանալով ոչ մի պատասխան, նա որոշել է իր վրա ուշադրություն հրավիրել բանկ ներխուժելու միջոցով»,-ասել է աղբյուրը։