8043 դիտում
10:23 26-08-2016
Դպրոցն օպտիմալացրին, երեխաներին դռնեդուռ գցեցին, շենքն էլ չշահագործեցին. «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Հարյուրավոր աշակերտների ու ուսուցիչների կրած դժվարությունների, սթրեսի ու գործազուրկ մնալու գնով 13 տարի առաջ Հին Նորքի Սունդուկյանի անվան թիվ 26 դպրոցն օպտիմալացվեց։ Երբեմնի լուսավոր այս օջախի դռներն այսօր զմռսված են. միայն պատի ցուցանակն է հիշեցնում, որ այդտեղ դպրոց է գործել: Նախկին դպրոցի շենքը չի շահագործվում, որևէ այլ նպատակի չի ծառայում։ Այն օր օրի մաշվելով ու քանդվելով՝ նույնիսկ վտանգ է ներկայացնում շրջապատում բնակվող հատկապես երեխաների համար։ Շենքի ապակիները քամուց ու այլ ցնցումներից կոտրվում ՝ ընկնում են, պատերից քարերը թափվում են։
Ի դեպ, ծնողներն այնքան գոհ էին այս դպրոցի ուսուցչական կոլեկտիվից, որ անգամ օպտիմալացվելուց հետո էլ, ի նշան բողոքի, դպրոցում դասերը չէին դադարել և մի որոշ ժամանակ իրենց երեխաներին տանում էին այս դպրոց, ուսուցիչներն էլ առանց վարձատրվելու աշխատում էին։ Թե՛ ծնողների և թե՛ ուսուցիչների կարծիքով՝ իրենց դպրոցի շենքն ամենևին էլ վթարային չէր, և կրթության պատասխանատուների կողմից նման հիմնավորումն ընդամենը պատրվակ էր օպտիմալացման ծրագիրն իրագործելու։ Այսօր Հին Նորքի երեխաները ստիպված են լինում Կենտրոնի դպրոցներ հաճախել, ոմանք էլ Մարաշի դպրոցներից են օգտվում, որտեղ հասնելու համար երեխաները մի քանի կիլոմետր պետք է ոտքով քայլեն՝ տրանսպորտի բացակայության պատճառով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
14674 դիտում
11:36 25-07-2018
Գագիկ Հարությունյանը «դռնեդուռ» է ընկել. հարցը՝ դատավորների առաջխաղացման մրցույթներն են․ «Փաստ»
879 դիտում
10:23 04-09-2014
Ադրբեջանի գործողություններն ավելի հետ գցեցին բանակցային գործընթացը. «168 ժամ»
2094 դիտում
14:50 25-04-2019
Ռոյ Քին. «Յունայթեդի» խաղացողները ոնց ավտոբուսի տակ գցեցին Մոուրինյոյին, այդպես էլ կվարվեն Սուլշերի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»