Խիստ լարված իրավիճակ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ Գյումրիից ստացված տեղեկությունների, երեկ երեկոյան խիստ լարված իրավիճակ է եղել Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի գրասենյակի մոտ: Ըստ տեղեկությունների, ընդհարվել են ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի` մականունը Ապարիկ և Բալասանյանի թիմակիցները, որի պատճառը մոտակայքում բացված ԲՀԿ նախընտրական շտաբն է:
Այստեղ Վարդևան Գրիգորյանի կողմնակիցները ցուցադրական հավաքներ և աղմկոտ ակցիաներ են կազմակերպել: Բալասանյանի կողմնակիցները փորձել են կարգի հրավիրել, ինչն էլ վեճի պատճառ է դարձել: Բարեբախտաբար, այս անգամ բանն արյան չի հասել, բայց, ըստ ամենայնի, նման լուրեր Գյումրիից դեռ պետք է սպասենք»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]