ԲՀԿ-ն իր մտահոգությունն է հայտնում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ
ԲՀԿ–ն հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում օրերս Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Խստագույնս դատապարտելով ցանկացած նմանատիպ արարք` կոչ ենք անում իրավապահ մարմիններին վճռականություն ցուցաբերել մեղավորներին հայտնաբերելու և պատժելու հարցում:
Առայժմ զերծ մնալով որևէ գնահատականից` նշենք, որ ամենայն ուշադրությամբ հետևելու ենք գործի ընթացքին` իրավապահներից ակնկալելով պատշաճ գործողություններ եւ անաչառ հետաքննություն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարում է, որ օրենքի ամբողջ ուժով և իր ներուժով սատարել և սատարելու է իր կուսակից ընկերոջը` Սամվել Բալասանյանին։ Վստահեցնում ենք, որ թույլ չենք տա, որպեսզի որևէ անհատ, ընտանիք կամ կիսաքրեական խումբ խոչընդոտի Գյումրու ընտրված քաղաքապետի բնականոն աշխատանքը։