Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. 17-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Քիչ առաջ ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: ժամը 18:10-ի սահմաններում Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 162 կմ հատվածում 17-ամյա Հովհաննես Պետրոսյանը իր վարած ВАЗ 2107 մակնիշի 34 ՕD 8825 համարանիշի ավտոմեքենայով Աշոցքի հիանդանոցի հարևանությամբ, դեռևս անհայտ պայմաններում, կողաշրջվել է:
Ինչեպս հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Պետրոսյանը հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Վթարի վայր են ժամանում ճանապարհային ոստիկանության և ոստիկանության Շիրակի մարզային վարչության, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության քննիչները:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: