Մեդվեդևը BMW մակնիշի ավտոմեքենաներ է հանձնել Օլիմպիադայի հաղթողներին
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ռիո դե Ժանեյրոյում կայացած Օլիմպիադայի հաղթողներին պարգևատրել է Ռուսաստանում հավաքած BMW մակնիշի ավտոմեքենաներով: Այս մասին հայտնում է RBC-ն:
Ոսկե մեդալակիրները ստացել են BMW X6, արծաթե մեդալակիրները` BMW X4, իսկ բրոնզե մեդալակիրները՝ BMW X3:
Բացի այդ՝ ոսկե մեդալակիրները ստացել են 4 մլն ռուբլի դրամական պարգևատրում, արծաթե մեդալակիրները՝ 2,5 մլն ռուբլի և բրոնզե մեդալակիրները՝ 1,7 մլն ռուբլի:
Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել Կրեմլի Իվանովսկայա հրապարակում՝ Կրեմլի համերգասրահում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից պետական պատվերներ ստանալուց հետո: