976 դիտում
16:50 25-08-2016
Ըստ հաղորդման՝ քրեակատարողական հիմնարկի ծառայողները անցել են լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալը հայտնել է հիշյալ քրեակատարողական հիմնարկի ծառայողների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ դատապարտյալ Ս. Գ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2016 թվականի հուլիսի 29-ին՝ ժամը 20:00-ից հետո, երբ փակվել են քրեակատարողական հիմնարկի բոլոր խցերի դռները, հիշյալ հիմնարկի պատասխանատու ծառայողը բացել է որոշ խցերի դռներ և դատապարտյալներին ազատ տեղաշարժվելու հնարավորություն տվել: Արդյունքում՝ դատապարտյալները դուրս են եկել խցերից, աղմկել են՝ խանգարելով իր հանգիստը:
Բացի այդ, հիշյալ հիմնարկի մեկ այլ ծառայող գումարի դիմաց դատապարտյալներին ալկոհոլային խմիչքներ է մատակարարել:
ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[b]ՀՀ հատուկ քննչական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
2014 դիտում
19:50 27-08-2015
Քրեակատարողական հիմնարկի պաշտոնատար անձինք չարաշահել են պաշտոնեական լիազորությունները. հարուցվել է քրեական գործ
Այս բաժնից
490 դիտում
17:36 23-12-2024
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը ամփոփել է 2024-ը և ուրվագծել 2025-ի հիմնական անելիքները
328 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց