3506 դիտում
10:03 25-08-2016
Դատավորը 10 միլիոնանոց մեքենա է գնել. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» խմբի անդամ Պավլիկ Մանուկյանի որդու Արամ Մանուկյանի վերաքննիչ բողոքը մերժած ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սևակ Համբարձումյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր ունեցվածքի և եկամուտի հայտարարագիրը։ Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ դատավորը 2015 թ. որևէ շարժական և անշարժ գույք չի գնել, փոխառություն ոչ հանձնել է, ո՛չ էլ ստացել։ Նրա դրամական միջոցը տարվա սկզբին կազմել է 9.5 միլիոն դրամ, իսկ տարվա վերջում դարձել է 10.7 միլիոն։ Դատավորը նախորդ տարի եկամուտ է ստացել միայն աշխատավարձից, որը կազմել է ավելի քան 10.5 միլիոն դրամ։ Սևակ Համբարձումյանի նախորդ տարիների հայտարարագրերից տեղեկանում ենք, որ նա 2014 թ. 10 միլիոն 250 հազար դրամով գնել է Lexus ES 300 տեսակի ավտոմեքենա։ Նույն տարում նա 9 միլիոն դրամով վաճառել է 2013 թվականին 8.4 միլիոն դրամով գնած նույն մակնիշի Lexus ES 350։
Դատավորի կինը Վարդիթեր Էքսուզյանը, հայտարարագրել է 3 միլիոն դրամ։ Նա եկամուտի որևէ աղբյուր չունի, չի աշխատում։ Նրանց զավակը՝ Ժորա Համբարձումյանը, իր հայտարարագրում նշել է, որ դրամական միջոցներ չունի, իսկ եկամուտը գոյացել է երկու տարբեր աշխատավարձերից կազմելով ընդամենը 1.3 միլիոն դրամ։ Դատավորի դուստրը՝ Մարիամ Համբարձումյանը, նույնպես որևէ դրամական միջոց չի հայտարարագրել, միայն նշել է, որ աշխատավարձից ստացել է 1.8 միլիոն դրամ եկամուտ»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
6887 դիտում
10:37 24-07-2018
Աղվան Հովսեփյանի նկարների 8 միլիոնանոց հավաքածուն և որդու հսկայական փոխառությունները․ «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
1177 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»