211652_close_icon
views-count20361 դիտում article-date 11:23 08-04-2017

Դերժավայի Արկադը 423 միլիոն դրամի նվեր է ստացել, 20 մլն դրամով Lexus LX մեքենա գնել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի պատգամավոր Արկադի Համբարձումյանը 423 միլիոն դրամ և 20.9 միլիոն դրամին համարժեք բնամթերք է նվիրատվություն ստացել: Այս մասին տեղեկանում ենք Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից: Արկադի Համաբարձումյանի ներկայացրած եկամուտների հայտարարագրում նշված է, որ պատգամավորը բացի նշված եկամուտից՝ եկամուտ է ստացել նաև գույքի օտարումից և աշխատավարձից: Աշխատավարձը կազմել է մոտ 6 միլիոն դրամ, իսկ գույքի օտարումից ստացել է 350 հազար դրամ: 2016 թվականին Արկադի Համբարձումյանը 20 միլիոն դրամով Lexus LX տեսակի ավտոմեքենա է գնել: Նույն տարում պատգամավորը 1.6 միլիարդ դրամ փոխառություն է տվել, որը հարկային տարվա վերջում դառնալով 1.9 միլիարդ դրամ, վերադարձվել է: Մեկ այլ փոխառությամբ էլ պատգամավորը հանձնել է 3.2 միլիարդ դրամ, իսկ տարվա ընթացքում ետ է ստացել 1.4 միլիարդը, մնացորդի վրա գումարվելով տոկոսները կազմել է 2.4 միլիարդ դրամ: ԱԺ պատգամավորը 2016 թվականի սկզբին ունեցել է 5.2 միլիոն դրամ, որը հարկային տարվա վերջում դարձել է 156 միլիոն դրամ: Նրա նախորդ տարիների հայտարարագրերից էլ տեղեկանում ենք, որ Արկադի Համբարձումյանն ունի 1 առանձնատուն, 1 հասարակական նշանակության շինություն, 4 հողամաս, 1 Porsche Cayenne և 1 Daewoo Damas van»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր