Նավթի համաշխարհային գներն իջել են
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների նվազում է գրանցվել, ինչը վկայում են առևտրի տվյալները, փոխանցում է gazeta.ru-ն։
Այսօր առավոտյան Brent էտալոն նավթի հոլտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում նվազել է 1.04 տոկոսով՝ 1 բարելի դիմաց կազմելով 49.44 ԱՄՆ դոլար։
WTI տեխասյան թեթև նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1,27 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 47,49 ԱՄՆ դոլար։