3724 դիտում
17:51 23-08-2016
«Սասնա ծռեր»-ի վիրավոր անդամներին պետք է տրվի պատշաճ բուժօգնություն. Ակցիա՝ ՄԻՊ գրասենյակի դիմաց
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամների առողջությամբ անհանգստացած մի խումբ քաղաքացիներ հավաքվել են Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտ՝ պահանջելով պատշաճ բուժօգնություն տրամադրել նրանց։
Այս պահին նրանք երթով շարժվում են դեպի Արդարադատության նախարարություն, ապա գնալու են Դատապարտյալների հիվանդանոց։ Մասնակիցների թվում են քաղաքական գործիչներ՝ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, Դավիթ Սանասարյանը։
Մինչև երթի մեկնարկը Զարուհի Փոստանջյանը խոսեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ։
Պատգամավորը նրան ասաց, որ օմբուդսմենն ի պաշտոնե կարող է մտնել քրեակատարողական հիմնարկ, որտեղ «Սասնա ծռեր»–ի անդամներն են, ու կարող է բարձրաձայնել այս հարցը։
Ա. Թաթոյանը համաձայնեց, որ անձի պահման պայմաններն առաջնահերթ են ու նշեց, որ ՄԻՊ աշխատակիցները պարբերաբար այցելում են «Սասնա ծռերի» անդամներին:
Հարցին, թե արդյոք կարո՞ղ է օմբուդսմենը միջամտել, որ դատապարտյալները քաղաքային հիվանդանոցում բուժում ստանան, Թաթոյանը պատասխանեց. «Այս հարցով նույնպես նամակներում դիմել ենք»:
Նմանատիպ նյութեր
3639 դիտում
11:33 29-06-2017
ՄԻՊ աշխատակիցները գիշերվանից այցելում են ՔԿՀ-ներում պահվող «Սասնա ծռեր»-ի անդամներին
12245 դիտում
20:00 05-08-2016
Փոխվել է «Սասնա ծռեր» խմբի անդամներին սնունդ հասցրած Արթուր Սարգսյանի մեղադրանքը
Այս բաժնից
1390 դիտում
20:49 27-12-2024
Վարչապետի որոշմամբ նշանակումներ և վերանշանակումներ են կատարվել ՊԵԿ ղեկավար կազմում
943 դիտում
20:37 27-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի նկատմամբ մեղադրանքը փոխվել է
475 դիտում
20:15 27-12-2024
Ամփոփվել է վարչական դատավարության էլեկտրոնային համակարգի վերապատրաստումների 1-ին փուլը