211652_close_icon
views-count2184 դիտում article-date 15:00 26-02-2018

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Մարտիրոսյանին հոբելյանի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանին՝ ծննդյան 55-ամյակի առթիվ՝ մաղթելով հոբելյարին քաջառողջություն, երջանկություն և ստեղծագործական նորանոր նվաճումներ: «Դուք հայ երաժշտարվեստի ճանաչված դեմքերից եք, հայտնի կոմպոզիտոր, որի ստեղծագործությունները սկիզբ են առնում մեր ազգային երաժշտության անխառն ակունքներից: Ձեր գործերն աչքի են ընկնում ուրույն մտածողությամբ և ձեռագրով, իսկ էստրադային-ջազային երկերն իրենց թարմությամբ ու մեղեդայնությամբ նոր հորիզոններ են բացել հայկական ջազային երաժշտարվեստում»,-ասված է Հանրապետության Նախագահի շնորհավորական ուղերձում:

Նմանատիպ նյութեր