211652_close_icon
views-count920 դիտում article-date 14:49 17-09-2015

Գալուստ Սահակյանի շնորհավորական ուղերձը՝ արվեստի վաստակավոր գործիչ Հենրիկ Մարգարյանին ծննդյան 90-ամյակի առթիվ

ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում ասվում է. «Հարգելի պարոն Մարգարյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Դուք անցել եք կինոգործչի հարուստ ու բովանդակալից ճանապարհ՝ որպես ռեժիսոր, սցենարիստ ու դերասան մասնակցություն ունենալով տասնյակ ֆիլմերում, իրականացնելով հեռուստատեսային բեմադրություններ, մեծ ավանդ ունենալով հայկական կինեմատոգրաֆի պատմությունը կերտելու մեջ: Ձեր ղեկավարությամբ Հայֆիլմին կից դերասանի դպրոց-ստուդիայում գիտելիք են ստացել ու կինոաշխարհի հմայքին ծանոթացել մի քանի սերունդների ներկայացուցիչներ: Եւս մեկ անգամ շնորհավորելով ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, լավատեսություն եւ ամենայն բարիք»:

Նմանատիպ նյութեր