211652_close_icon
views-count2174 դիտում article-date 15:39 23-08-2016

«Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները

Օգոստոսի 22-ին հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 3535,7 կգ վայրի աճած կանեփի և 16 կգ կակաչի կանաչ զանգված: Տնամերձ 3 հողամասերից հայտնաբերվել է 34.15 կգ կշռով կանեփի 105 բույս: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 6,08 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց, 6 գրամ կանեփի թաց զանգված և 0,3 գրամ կշռով «մեթադոն» տեսակի թմրամիջոցի 1 դեղահաբ: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է բնակարանային գողության 1 դեպք, հայտնաբերվել է 1 հետախուզվող: [i]ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ[/i]

Նմանատիպ նյութեր