211652_close_icon
views-count4007 դիտում article-date 19:20 22-08-2016

«Կանեփ-կակաչ-2016» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման արդյունքները (օգոստոսի 22-ի դրությամբ)

Օգոստոսի 20-ից 22-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում հայտնաբերվել և այրման միջոցով ոչնչացվել է 7277,7 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված: Ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 2,02 գրամ «մարիխուանա» տեսակի թմրամիջոց: Բացի այդ, հայտնաբերվել է նաև 10 մլ չափի ներարկիչի մեջ լցված թափանցիկ հեղուկ, որը ուղարկվել է փորձաքննության: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում առգրավվել է 2 ատրճանակ: Միջոցառման շրջանակներում ձեռնարկված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 2 հետախուզվող: ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ ԹԱՇԴՊՎ

Նմանատիպ նյութեր