211652_close_icon
views-count2823 դիտում article-date 09:25 23-08-2016

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Օգոստոսի 22-23-ը ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Դավիթ-Բեկի փողոցում գտնվեղ «Տուն կոմպլեքս» ՍՊԸ-ի մոտակայքում՝ 7000 քմ, Երևանյան խճուղի թիվ 145/2 հասցեի մոտակայքում՝ 300 քմ, Երևան-Սևան հատվածի 22-րդ կմ-ի՝ 3000 քմ, Շիրակի մարզի Ղարիբջանյան գյուղի 1-ին խճուղի 3-րդ տան հարևանոթյամբ՝ 180 հակ անասնակեր, Հոռոմ գյուղի 2-րդ փողոցի թիվ 8 տան մատակայքում՝ 5 հա,Գյումրի քաղաքի 18 դպրոցի հետնամասում՝ 500 քմ, Ազատան գյուղի «Մանե» ռեստորանային համալիրի մոտակայքում՝ 2000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի թաղամասում՝ գազալցակայանի մոտակաքում՝ 1,5 հա, Արզնի գյուղի երկաթգծի կամրջի մոտակայքում` 8000 քմ, Արամուս գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 500 քմ, Զովունի գյուղի գյուղապետարանի մոտակայքում՝ 1200 քմ, Արամուս գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 5000 քմ, Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գործարանային 15 հասցեի մոտակայքում՝ 8 հա բուսածածկույթ, Տավուշի մարզի Կողբ գյուղի ֆուտբոլի դաշտում՝ 1,5 հա խոտածածկույթ, Լուսաձոր գյուղում՝ «Հիմնատավուշ» անասնապահական ֆերմայի հարակից տարածքում՝ 3 հա խոտածածկ տարածք, Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ում ՝ 1 հա, Արագածոտնի մարզի Կարբի գյուղի Մուղնի թաղամասի առանձնատների մոտակայքում մոտ 6000 քմ, Լոռու մարզի Ճոճկան գյուղի մոտակայքում՝ 10 հա, Գեղարքունիքի մարզի Զոդ գյուղի զորամասի դիմաց՝ 3 հա խոտածածկույթ, Տորֆավան գյուղի 1-ին փողոցի թիվ 121 տան բակում՝ 500 հակ կուտակված անասնակեր, Վարդենիս քաղաքի տուն-ինտերնատի մոտակայքում՝ 10 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր