211652_close_icon
views-count3778 դիտում article-date 08:37 23-08-2016

Արցախից բազմաթիվ աշակերտներ են տեղափոխվել ՀՀ դպրոցներ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տարածված տեղեկությունների համաձայն՝ այս տարի Արցախից բազմաթիվ աշակերտներ են տեղափոխվել տարբեր բնակավայրերի դպրոցներ։ Մասնավորապես, ըստ այդ լուրերի՝ հիմնականում Արցախի Մարտակերտի շրջանի աշակերտներն են տեղափոխվել Հայաստան։ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս լուրերի առնչությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունից մեկնաբանություններ ստանալ։ Մեր հարցմանն ի պատասխան՝ ԿԳՆ-ից պատասխանեցին. «Ապրիլյան քառօրյա պատերազմի հետևանքով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի շրջանից որոշ ընտանիքներ տեղափոխվել էին Հայաստան։ Ուսումնական գործընթացը չխաթարելու նպատակով այդ ընտանիքների դպրոցահասակ երեխաների կրթությունը ժամանակավորապես, մինչև ուսումնական տարվա ավարտը, կազմակերպվել էր ՀՀ հանրակրթական դպրոցներում։ Ամառային արձակուրդներով պայմանավորված՝ տվյալ աշակերտների հաշվառման վերաբերյալ վերջնական տվյալները կամփոփվեն նոր ուսումնական տարվա մեկնարկից հետո»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր