Միայնակ Գայլը դատական նիստին ներկա չէր
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր հետաձգեց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Արայիկ Խանդոյանի, ով ավելի հայտնի է որպես Միայնակ Գայլ, խափանման միջոցը փոխելու մասին միջնորդության քննությունը: Այսօր այս մասին լրագրողներին հայտնել է Խանդոյանի շահերի պաշտպանը՝ Արա Ղարագյոզյանը:
Նա նշել է, որ նիստը հետաձգվել է, որովհետև Միայնակ Գայլը դատավարությանը բացակայել է:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր»-ի անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քր.օր.-ի 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք զինամթերք ձեռք բերել, իրացնել, պահել, փոխադրել) եւ 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (կազմակերպված խմբի կողմից շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը), 218-րդ հոդվածով՝ (պատանդ վերցնելը):