211652_close_icon

Իրանի «Համադան» ավիաբազան կշարունակի ծառայել ռուսական կողմին. Ալի Լարիջանի

views-count7375 դիտում article-date 13:27 23-08-2016
Իրանի խորհրդարանի խոսնակ Ալի Լարիջանին այսօր հայտարարել է, որ «Համադան» ավիաբազայից ռուսական ռմբակոծիչների թռիչքները չեն ավարտվել, հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով իրանական ԶԼՄ-ներին։ Խորհրդարանի նիստի ժամանակ Լարիջանին քննադատել է երկրի պաշտպանության նախարար Հոսեին Դեհգանին նրա արած հայտարարությունների համար՝ հավելելով, որ առաքելության համար չի պահանջվել խորհրդարանի հավանությունը, ինչը սխալ կերպով փորձել էր նավատրել Դեհգանը։ Հիշեցնենք, որ նախօրեին Դեհգանը հայտարարեց, որ ռուսական կողմի առաքելությունը իրանական ավիաբազայում ավարտված է։

Նմանատիպ նյութեր