Մերկելն իր վարած միգրացիոն քաղաքականության հետևանքով կորցնում է գերմանացիների վստահությունը. ԶԼՄ-ներ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը արագորեն կորցնում է իր նկատմամբ գերմանացիների վստահությունը, պատճառը նրա վարած միգրացիոն քաղաքականությունն է, գրում է The Huffington Post պարբերականը։
Թերթը նշում է, որ միլիոնավոր գերմանացիներ այլևս չեն վստահում նաև ԶԼՄ-ների մեծամասնությանը, քանի որ գերմանական իշխանությունները խաբում են քաղաքացիներին և չեն բացահայտում երկրում միգրացիոն իրավիճակի իսկությունը։
Հոդվածի հեղինակի պնդմամբ՝ կառավարությունը լռում է, որ Քյոլն-Բոննի օդանավակայանը իբրև թե օգտագործվում է տարանցիկ գիծ՝ միգրանտների համար, ովքեր ժամանում են Թուրքիայից։ Որոշ տեղեկությունների համաձայն էլ՝ Թուրիքայից ժամանած հարյուրավոր մարդիկ առանց ստուգման հատում են գերմանական տարածքը։