Իսրայելն աստիճանաբար կորցնում է վստահությունը. Բարաք Օբամա
Միջազգային հանրությունը չի հավատում Պաղեստինի հակամարտության կարգավորման վերաբերյալ Իսրայելի՝ երկու պետություն՝ երկու ժողովուրդների համար բանաձևին ձգտելուն: Այդ մասին իսրայելական Երկրորդ հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:
Սպիտակ Տան ղեկավարը, ով ավելի վաղ նախազգուշացրել էր պաղեստինա-իսրայելական խնդրին իր մոտեցումը փոխելու մասին, կասկածի տակ է առնում Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հայտարարությունների անկեղծությունը, թե Իսրայելը հավատարիմ է պաղեստինյան պետության ստեղծման ուղղությանը:
«Նեթանյահուի դիրքորոշման մեջ այնքան վերապահումներ կան, այնքան շատ նախապայմաններ, որ դժվար թե կարելի կլինի ենթադրել, որ դրանք երբևիցե իր կատար կածվեն: Այսպիսով, կա վտանգ, որ ընդհանուր առմամբ Իսրայելը կորցնում է վստահությունը»,-ասել է ԱՄՆ-ի նախագահը: