211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (օգոստոսի 19-ից 22-ը)

views-count1894 դիտում article-date 12:07 22-08-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 19-ից 22-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 34 դեպքից բացահայտվել է 30-ը: Բացահայտվել է գողության՝ 16, խարդախության՝ 10, յուրացման՝ 2, կողոպուտի, գույքի դիտավորությամբ ոչնչացման և հարկերից խուսափելու 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու՝ 2, կողոպուտի և գողության 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 24 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 29-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր