Հիլարի Քլինթոնի գլխավոր օգնականն աշխատել է մուսուլմանական ծայրահեղական թերթում. NYP
New York Post թերթը գրում է, որ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի գլխավոր օգնական Խումա Աբեդինը ժամանակին աշխատել է սաուդյան Journal of Muslim Minority Affairs ծայրահեղական թերթի խմբագրությունում։
Թերթը նշում է, որ խմբագրությունը, որում շուրջ 10 տարի աշխատել է Աբեդինը, դեմ էր հանդես գալիս կանանց իրավունքներին և մեղադրում ամերիկյան իշխանություններին 2001 թ-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մեջ։ Թերթի գլխավոր խմբագիրը Աբեդինի մայրն է։
Աբեդինը 1996 թ-ի իր հոդվածներից մեկում գրել էր. «Կանանց իրավունքը մուսուլմանների իրավունքն է։ Միայնակ, աշխատող մայրերը և միասեռական զույգերը երեխաների հետ չպետք է ճանաչվեն որպես ընտանիքներ»։ Իսկ բռնաբարությունների մասով գրել էր, որ բաց հագուստով կանայք իրենք են տղամարդկանց դրդրում բռնաբարությունների։ Նա հեռացել է թերթից 2008 թ-ին։