Հիլարի Քլինթոնի մեքենա վարելն անհանգստացրել է գաղտնի ծառայության աշխատակիցներին
ԱՄՆ-ի նախկին առաջին տիկին Հիլարի Քլինթոնն ավելի քան 18 տարի է, ինչ մեքենա չի վարել: Այս մասին հայտնուոմ է ITAR-TASS-ը:
«Ես դա շատ լավ եմ հիշում, քանի որ այն ժամանակ ստիպեցի անհանգստանալ գաղտնի ծառայությանը: Այդ պատճառով ես այլևս ղեկին չեմ նստել»,- ԱՄՆ-ի Նոր Օռլեանում դիլերների Ազգային ասոցացիայի անդամների ելույթի ժամանակ խոստովանել է Քլինթոնը:
Նա ընդգծել է, որ հատուկ ծառայությունների աշխատակիցները, ովքեր զբաղվում էին առաջին դեմքերի պաշտպանությամբ , որպես կանոն, դեմ էին, որ պահպանվող անձը մեքենա վարի, քանի որ դա մեծ ռիսկի հետ է կապված: