Վլադիմիրի մարզում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. 5 հոգի տեղում մահացել են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
ՌԴ Վլադիմիրի մարզի Կիրժաչսկի շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ Kia մակնիշի ավտոմեքենայի վարորդը անհաջող շրջադարձ է կատարել երթևեկելի գոտում և վթարային իրավիճակ ստեղծել, ինչի հետևանքով բախվել է Honda-ին:
Բախման հետևանքով Kia-ի վարորդն ու 3 ուղևորները, ինչպես նաև Honda-ի վարորդը տեղում մահացել են: Մահացածների թվում կա 1 երեխա:
Honda-ի ևս 2 ուղևորներ մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են:
Ավտովթարի վայրում ոստիկանության աշխատակիցները պարզում են տեղի ունեցածի հանգամանքները: