48266 դիտում
14:00 07-05-2016
Իրինան իր կամքով հյուրանոցում տրվել է ու մի քանի անգամ սեռական հարաբերություն ունեցել Վլադիմիրի հետ, բայց տանը եւ ոստիկանությունում այլ բան է պատմել
Իրինա Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակ անցկացնելու նպատակով, իր կամքով Արտաշատ քաղաքի բնակիչներ Վլադիմիր Մորտուլաձեի, Կարեն Արամյանի և Սիսակ Երեմյանի հետ Արայիկ Դոլյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենայով գնացել է Արարատի մարզի Տափերական գյուղի տարածքում գտնվող «Ռալինա» հյուրանոց, որտեղ գիշերել է Վլադիմիր Մորտուլաձեի հետ և փոխադարձ համաձայնությամբ մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:
Սակայն վերադառնալով տուն իր ընտանիքի անդամներից Վլադիմիր Մորտուլաձեի և մյուսների հետ իր կամքով «Ռալինա» հյուրանոց գնալու և այնտեղ վերջինիս հետ սեռական հարաբերություն ունենալու հանգամանքը թաքցնելու համար, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է ոստիկանության Արտաշատի բաժնում նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության մասին, խաթարելով իրավապահ մարմինների նորմալ գործունեությունը և Վլադիմիր Մորտուլաձեին,Կարեն Մերուժանի Արամյանին, Սիսակ Հարությունի Երեմյանին և Արայիկ Արտյոմի Դոլյանին մեղադրելով ծանր հանցագործության կատարման մեջ` խախտել է նաև վերջիններիս իրավունքներն ու օրինական շահերը` ուղղակի դիտավորությամբ կատարել սուտ մատնություն, այն է` գրավոր հաղորդում, իսկ հետագայում նաև բացատրություններ և ցուցմունքներ է տվել այն մասին, որ Արտաշատ քաղաքի Իսակով փողոցում Վլադիմիր Մորտուլաձեն, Կարեն Արամյանը և Սիսակ Երեմյանն իր կամքին հակառակ, բռնություն գործադրելով իրեն նստեցրել են Արայիկ Դոլյանի վարած Opel Vectra մակնիշի ավտոմեքենան և տեղափոխել Արարատի մարզի Տափերական գյուղում գտնվող «Ռալինա» հյուրանոց, որտեղ Վլադիմիր Մորտուլաձեն իր կամքին հակառակ, բռնի ուժով մի քանի անգամ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, դրանով իսկ վերջիններիս մեղադրելով ծանր հանցագործության մեջ:
Այսինքն մեղադրվում է ՀՀ քրեկան օրենգրքի 333 հոդվածի 2 –րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությմաբ չհեռանալը:
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանից:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
4217 դիտում
15:55 18-04-2016
Անչափահաս աղջնակը իր կամքով տրվել է Կարենին եւ վերջինս սեռական հարաբերություն է ունեցել նրա հետ
37085 դիտում
14:01 07-06-2016
13-ամյա աղջիկը իր կամքով սեռական հարաբերություն է ունեցել Գառնիկի հետ եւ ոչ մեկ անգամ
Այս բաժնից
865 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
970 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
697 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին