211652_close_icon
views-count7068 դիտում article-date 13:36 21-08-2016

Բրազիլիայի հավաքականը առաջին անգամ հռչակվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դրամատիկ ավարտ ունեցավ ֆուտբոլի տղամարդկանց օլիմպիական մրցաշարի եզրափակիչ հանդիպումը: Եզրափակիչում Բրազիլիայի հավաքականը «Մարականա» մարզադաշտում հանդիպել էր Գերմանիայի հավաքականի հետ: Բրազիլացիները ծարավ էին վրեժխնդիր լինել 2014թ. աշխարհի առաջնությունում գերմանացիներից կրած նվաստացուցիչ պարտության համար (1:7): Հանդիպման հիմնական եւ լրացուցիչ ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Նախ ֆանտաստիկ հարվածով Նեյմարը բացեց հաշիվը, իսկ 2-րդ խաղակեսում Մեյերը խփեց պատասխան գոլը: Լրացուցիչ ժամանակում գոլեր չգրանցվեցին եւ հաղթողին որոշելու համար 11 մետրանոց հարվածաշար նշանակվեց, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին բրազիլացիները: Բրազիլիայի հավաքականը իր պատմության մեջ առաջին անգամ հռչակվեց Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ռիո-2016. 31-րդ Օլիմպիական խաղեր Բրազիլիա - Գերմանիա՝ 1:1 (11մ՝ 5:4) Նեյմար, 27 - Մաքսիմիլիան Մեյեր, 59
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր