Թուրքիայում հարսանեկան արարողության ժամանակ պայթյունից զոհվածների թիվը հասել է 50-ի
Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում հարսանիքի ժամանակ կատարված ահաբեկչության հետևանքով զոհվածների թիվը հասել է 50-ի: Այս մասին հայտնում է Reuters–ը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
[url=https://shamshyan.com/hy/article/2016/08/21/93391/]Հիշեցնենք[/url], որ օգոստոսի 20-ին Թուրքիայի հարավում՝ Սիրիայի սահմանից 64 կմ հեռու գտնվող Գազիանթեփ քաղաքում պայթյուն էր որոտացել:
Պայթյունի հետևանքով կար 30-զոհ, ավելի քան 100 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքեր էին ստացել:
Նշվում էր, որ դեպքը տեղի է ունեցել քրդաբնակ քաղաքում՝ հարսանեկան արարողության ժամանակ:
Թուրքական իշխանությունները տեղի ունեցածը ահաբեկչություն են որակում: Հայտնի է, որ պայթուցիկ սարքը գործի է դրել կին մահապարտը: