3756 դիտում
12:44 21-08-2016
Անսպառ գարեջուր, մրցույթներ, տոնական հաճելի մթնոլորտ. կայացավ Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը
Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպված Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը գարեջրասերներին մեկտեղել էր մայրաքաղաքի Կարապի լճի հարակից տարածքում: Հայկական գարեջրագործության լավագույն ավանդույթները, գարեջրի ստեղծման շուրջ երեքհազարամյա պատմությունը ներկայացրել էին հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները,մայրաքաղաքային գարեջրատները, սրճարաններն ու փաբերը: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով գարեջրասերներին և մասնակից ընկերությունների ներկայացուցիչներին, Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է, որ «Համով-հոտով Երևան» և «Երևան ՏԱՐԱԶֆեստ» խոշոր փառատոններից հետո այս փառատոնը նույնպես արդեն հասցրել է սիրվել ինչպես մայրաքաղաքի բնակիչների, այնպես էլ քաղաքի հյուրերի կողմից:
«Երևանի գարեջրի փառատոնը, որն անցկացվում է արդեն երրորդ անգամ, Երևան քաղաքի զբոսաշրջային ծրագրի կարևոր բաղադրիչներից է և իր ուրույն նպաստն է բերում միջոցառումային զբոսաշրջության զարգացմանը մայրաքաղաքում:
Փառատոնի այցելուների քանակը նախորդ տարիներին գերազանցել է 4000-ը: Երևանի գարեջրի փառատոնի նպատակը հանրությանը հայկական գարեջրի առանձնահատկություններին ծանոթացնելն ու հայկական շուկայում գարեջրի արտադրությամբ զբաղվող ընկերություններին մեկ հարթակի ներքո համախմբելն է», - նշել է Մարիա Բարաղամյանը:
Փառատոնի շրջանակում գործել են 20 տաղավարներ, որոնք ներկայացրել են շուրջ 15 ընկերություններ:
Առանձին տաղավարներում փառատոնի մասնակիցներին առաջարկվել է գարեջրի թարմ տեսականի ու համապատասխան խորտիկներ: Փառատոնին մասնակցել են «Երևանի գարեջուր» գործարանն՝ իր «Կիլիկիա», «1952», «Yerevan», էքսկլյուզիվ մուգ ապրանքանիշերով, «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գարեջրի գործարանները, որոնք ներկայացնում են «Gyumri», «Aleksandropol», «Ararat», «Chezh» ապրանքատեսակները, «Կոտայք» գարեջրի գործարանը, «Beer Academia» (Գարեջրի ակադեմիա) փաբ- գարեջրի լաբորատորիան, «Յանկի» փաբը, «Կառլոֆֆ» չեխական գարեջրատուն–ռեստորանը, Հայ խեցգետնակերների ֆեդերացիան, «Բիռ մանիա» գարեջրատուն-սրճարանը և «Նավավար» ձկինալի ըմպենարանը:
Փառատոնն ընթացել է տարատեսակ մրցույթներով. հնարավորին արագ ըմպել, ըմպել ձողիկով, որոշել նրբերշիկի համը, արագ մաքրել գետնանուշ, արագ ուտել խեցգետին և այլ մրցույթներ, որոնց մասնակցել են բոլոր ցանկացողները ու ստացել անակնկալ նվերներ, ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ մասնակից ընկերությունների կողմից: Ի դեպ, թե նրանք, և թե գարեջրասերները ողջունել են արդեն ավանդական դարձած այս միջոցառումը` հատկանշելով, որ այն գարեջրի արտադրության բնագավառի նորամուծություններին, նոր տեսականուն ծանոթանալու ու, ընդհանրապես, գարեջրային միջավայրում հրաշալի ժամանակ անցկացնելու հրաշալի հնարավորություն է: Ի դեպ, փառատոնի կանոնակարգի համաձայն գարեջուրը եղել է վճարովի, այն չի վաճառվել ապակյա տարաներով, իսկ գնելու հնարավորություն են ունեցել միայն չափահասները: Փառատոնին այս տարի առաջին անգամ մասնակցել է ԼՂՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչությունը՝ «Ղարաբաղ. թաքնված գանձ» տաղավարով` ներկայացնելով արցախյան զբոսաշրջային ներուժը:
Փառատոնի ավարտին մասնակից ընկերությունները Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ստացել են մասնակցության-շնորհակալագրեր:
Երեկոն ուղեկցվել է համերգային հագեցած ծրագրով: Կենդանի հնչողությամբ հանդես են եկել «Alexandrapol» և «Boeing» բենդերը: Ներկաների բարձր տրամադրությունն է ապահովել նաև DJ Soprano-ն:
Տեղում աշխատել են Շտապօգնության և ՀՀ ոստիկանության հասարակական կարգի պահպանության ծառայությունները:
Նմանատիպ նյութեր
1628 դիտում
18:30 05-08-2015
«Սպարտակի» խաղացողները այցելել են գարեջրի գործարան եւ գարեջուր խմել. ֆոտոշարք
2234 դիտում
21:46 21-08-2015
Օգոստոսի 22-ին Երևանում կանցկացվի Երևանի գարեջրի փառատոնը
1206 դիտում
17:31 18-08-2016
Օգոստոսի 19-ին մայրաքաղաքում կանցկացվի Երևանի գարեջրի 3-րդ փառատոնը
Այս բաժնից
1375 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ