211652_close_icon
views-count2237 դիտում article-date 21:46 21-08-2015

Օգոստոսի 22-ին Երևանում կանցկացվի Երևանի գարեջրի փառատոնը

Գարեջրի բոլոր սիրահարներին Երևանի քաղաքապետարանը օգոստոսի 22-ին, ժամը 19:00-ին հրավիրում է Կարապի լիճ` մասնակցելու արդեն ավանդական դարձած «Երևանի գարեջրի երկրորդ փառատոն»-ին: Հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, մրցույթներ, հաճելի երաժշտություն, այս ամենը՝ Կարապի լճի հարակից տարածքում: Միջոցառման նպատակն է հանրությանը ներկայացնել հայկական գարեջրի լավագույն ավանդույթները, գարեջրի արտադրման շուկայում եղած նորամուծությունները, նոր ապրանքատեսակները, խթանել քաղաքային և միջոցառումային տուրիզմի զարգացումը: Փառատոնին ներկայացված են հայկական գարեջրային շուկայի առաջատար ընկերությունները, քաղաքի գարեջրատները, սրճարաններն ու փաբերը: Այս տարի փառատոնին մասնակցում են «Երևանի գարեջրի» գործարանը («Կիլիկիա» ապրանքանիշով), «Գյումրի» և «Ալեքսանդրապոլ» գործարանները (առանձին տաղավարով կներկայացվի նաև «Արարատ» ապրանքանիշը),«Beer Academia» գարեջրի ռեստորանը, «Յանկի» փաբը, «Karloff» ռեստորանը, Հայաստանի խեցգետնակերների ֆեդերացիան, իսկ «Կոտայք» գարեջրի գործարանը և «BeerMania» գարեջրատուն-սրճարանը մասնակցում են այս տարի առաջին անգամ: Փառատոնային երեկոն կուղեկցվի համերգային հագեցած ծրագրով ու բազում անակնկալներով (կենդանի հնչողությամբ հանդես կգա «Arpi & Hayway» բենդը, DJ Guevo-ն)։ Մեր համաքաղաքացիներին ու մայրաքաղաքի բոլոր հյուրերին օգոստոսի 22-ին, ժամը 19:00-ից սիրով հրավիրում ենք Կարապի լճի հարակից տարածք՝ մասնակցելու Երևանի գարեջրի փառատոնին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր