211652_close_icon
views-count1039 դիտում article-date 12:31 21-08-2016

Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին բուժօգնություն

Օգոստոսի 21-ին, ժամը 08.41-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակի շրջանի Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» եկեղեցու մոտակայքում՝ սարալանջին, քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն ցուցաբերել են առաջին բուժօգնություն, պատգարակով իջեցրել սարալանջից (մոտ 400 մ) և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հրաժարվել է հոսպիտալացումից:

Նմանատիպ նյութեր