211652_close_icon
views-count29516 դիտում article-date 14:08 26-08-2023

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Kia Forte-ն. 7 վիրավորների մեջ կան երեխաներ, որոնցից 2-ին տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել պարեկները և ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ օգոստոսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 32-ամյա Մասիս Դ.-ի վարած Kia Forte մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Մեխակ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Մասիս Դ.-ն, նրա ուղևորներ, Գեղարքունիքի մարզի բնակիչներ 22-ամյա Շուշաննա Ս.-ն, 4 ամսական Աբասա Բ.-ն տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն, իսկ 12-ամյա Տաթևիկ Ա.-ն, 15-ամյա Վիկտորյա Ա.-ն և 13-ամյա Մանե Ա.-ն տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն, իսկ Mercedes-ի վարորդ Մեխակ Կ.-ն՝ «Գավառ» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Սևանի և Գավառի շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Տեղում ծառայություն կատարող ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկներից 2-ը, չսպասելով շտապօգնության ժամանմանը, իրենց ծառայողական ավտոմեքենայի մեջ եղած դեղատուփից անհրաժեշտ պարագաներով առաջին բուժօգնություն են ցուցաբերել 2-ին, որոնցից մեկը երեխա է, ապա ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ թիվ 31 հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ:

Վիրավորներից մի քանիսին շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել հրշեջ փրկարարներն ու քաղաքացիները, ապա հրշեջները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնների փականները:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտաի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչներ Բակուր Սարիբեկյանի, Ներսիկ Գրիգորյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի, վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի և դասակի հրամանատար Վահրամ Գրիգորյանի գլխավորությամբ:
 
Տեղում ուժեղացված ծառայություն են կատաել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Գալոյանը, պարեկներ Գոռ Եղիազարյանը, Տարոն Բադալյանն ու կրտսեր պարեկ Միշա Մկրտչյանը, քանի որ վթարի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել էին տարբեր հատվածներում, և դեպքի վայրի տարածքը բավականին մեծ էր, դրա համար էլ մեծ թվով պարեկներ էին ժամանել, որպեսզի վթարի հետևանքով առաջացած հետքերը հետաքրքրասեր վարորդների ու քաղաքացիների կողմից չվերացվեին:

Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ: 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկաության Սևանի բաժնի օպերատվ խումբը՝ բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+

Նմանատիպ նյութեր