13344 դիտում
14:55 21-12-2015
Հակառակորդի գնդակից զոհված 19-ամյա Սիդարի պապը, ով այսօր Գերմանիայում սրտի վիրահատության պետք է ենթարկվեր, վերադարձել է Հայաստան՝ թոռանը վերջին հրաժեշտը տալու
Հակառակորդի գնդակից զոհված 19-ամյա Սիդար Ալոյանի պապը այսօր Գերմանիայում սրտի վիրահատության պետք է ենթարկվեր, սակայն չի վիրահատվել եւ վերադարձել է կնոջ հետ Հայաստան՝ թոռան հոգեհագստին եւ հուղարկավորությանը ներկա լինելու: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի Ալագյազի գյուղապետ Ազիզ Մհոյանը:
Գյուղապետը նշեց, որ Ս. Ալոյանի հոգեհանգիստն այսօր է, իսկ հուղարկավորությունը՝ վաղը, հենց իրենց գյուղում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ զինծառայողը զոհվելուց ժամեր առաջ զանգահարել էր հորը եւ հայտնել, որ վաղ առավոտյան հրաշքով է փրկվել հակառակորդի գնդակից՝ հակառակորդի գնդակը զրահաբաճկոնին էր դիպչել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Ազիզ Մհոյանը:
Տղան նաեւ գյուղապետի ազգակակն է: Ֆիդարը իրենից փոքր եւս երեք եղբայր ունի: Ապրում են ծնողների հետ: «Սիդարը Ապարանում դաշամուրի էր գնում. շատ լավ նվագում էր: Կարատեիստ էր, մրցումների էր մասնակցում ու միշտ հաղթանակում: Արտակարգ երեխա էր ու չենք կարողանում համակերպվել այս կորստի հետ»,- ասել էր գյուղապետը:
Նմանատիպ նյութեր
2861 դիտում
14:48 20-08-2016
Պավել Մանուկյանը վիրահատությունից հետո, որքանով տեղյակ եմ՝ պետք է նաև պլաստիկ վիրահատության ենթարկվեր. պաշտպան
Այս բաժնից
1513 դիտում
09:12 24-01-2025
Ձերբակալվել է Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը․ Factor.am
847 դիտում
00:33 24-01-2025
Գագիկ Ծառուկյանը «Հայաստան-Արցախ» համահայկական երիտասարդական միությանը գրասենյակ է տրամադրել
805 դիտում
23:37 23-01-2025
Նիկոլ Փաշինյանը և Արտեմ Փաթափությանը քննարկել են գիտության ոլորտի զարգացմանը վերաբերող հարցեր