211652_close_icon
views-count1299 դիտում article-date 20:55 19-08-2016

Քաղաքացիները արգելափակվել են վերելակում

Օգոստոսի 19-ին, ժամը 14.07-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայում գտնվող «Պրագա» հյուրանոցի վերելակը խափանվել է, քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները վերելակից դուրս են բերել քաղաքացիներին: *** Օգոստոսի 19-ին, ժամը 13.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան փողոցի թիվ 32 շենքում բնակիչը վերելակից դուրս է եկել և ընկել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները 1937 թ. ծնված Ն. Ա.-ին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ: ***

Նմանատիպ նյութեր