Քաղաքացիները արգելափակվել են վերելակում
Օգոստոսի 18-ին, ժամը 08.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ադրանիկի փողոցի թիվ 5/9 հասցեում գտնվող թիվ 19 Պոլիկնինիկա առողջապահական ՊՓԲԸ-ի վերելակը խափանվել է, քաղաքացին արգելափակվել է ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել վերելակից:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 01.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի վերելակը խափանվել է՝ քաղաքացիները մնացել են ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:
***
Օգոստոսի 18-ին, ժամը 00.00-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայի թիվ 44/2 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները վերելակից դուրս են բերել 2005 թ. ծնված Ա. Մ.-ին: