Կառլո Անչելոտի. Ես Ռիբերիի հետ խոսել եմ նրա արարքի վերաբերյալ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հայտարարել է, որ քննարկել է կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի հետ վերջինիս արարքը` Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի Սուպերգավաթի համար հանդիպման (2:0) ժամանակ:
Դրվագներից մեկում 33-ամյա ֆրանսիացին հրել է մրցակցի խաղացող Ֆելիքս Պասլակին` արմունկով հարվածելով նրա դեմքին: Դրա համար Ռիբերին ընդամենը դեղին քարտ ստացավ:
«Ես զրուցել եմ Ֆրանկի հետ: Կարծում եմ, նա ինքը ամեն ինչ շատ լավ հասկանում է: Նման գործողությունները շատ վտանգավոր են, պետք է խուսափել դրանցից», ասել է Անչելոտին: