Կառլո Անչելոտի. Ռիբերին իրեն խելոք չպահեց. տեսանյութ
«Բավարիայի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին պատմել է իր և թիմի կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիի զրույցի մասին, երբ ֆրանսիացին «Ինտերի» հետ ընկերական խաղի (4:1) ժամանակ ընդհարվել էր մրցակցի խաղացող Ֆելիպո Մելոյի հետ և դեղին քարտի արժանացել:
«Ես Ֆրանկին ասացի, որ չեմ սիրում այն խաղացողներին, որոնք իրենց խաղադաշտում վատ են պահում: Կապ չունի, եղել էր արդյոք սադրանք այնտեղ:
Ռիբերին այդ խաղում թիմի ավագն էր: Ես նրան ասացի, որ հանգստանա, որից հետո ամեն ինչ կարգին էր», ասել է Անչելոտին: